Եթե ԳՇ պետը ծանր հանցանք է գործել, ապա ներկայացրեք, պարզաբանեք․ Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին

Եթե ԳՇ պետը ծանր հանցանք է գործել, ապա ներկայացրեք, պարզաբանեք․ Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին

ԳՇ պետի, տեղակալի, վարչության պետերի փոփոխություններն ինչո՞վ եք պայմանավորում դա Ձե՞ր նախաձեռնությունն էր։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Չե՞ք կարծում, որ Եվրասիական տարածաշրջանում ստեղծված վիճակում՝ ԳՇ պետի և շտաբում այդքան մեծ փոփոխությունները սպառնալիքներ են ավելացնում։ 7 օրից ավելի է՝ մենք ԳՇ պետի միայն պաշտոնակատար ունենք։ Պետք է հասկանանք՝ այսպիսի խորը ճգնաժամի պայմաններում նման կտրուկ փոփոխությունների պատճառը որն է։ Եթե ԳՇ պետն ունի մեծ տապալում կամ այնպիսի ծանր հանցանք է թույլ տվել, որ նույնիսկ մեկ ամիս չէր կարող երկարաձգել նրա պաշտոնավարումը, ապա ներկայացրեք կամ որևէ պարզաբանում տվեք»,- շեշտեց նա։

Նախարարը պատասխանեց, թե վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ հապաղելու իրավունք չկա։

«Ամեն ինչ բխում է նրանից, ինչի մասին հաճախ խոսում ենք։ Մենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան ենք թևակոխել և պաշտպանական գերատեսչությունում պետք է վստահենք ու հնարավորություն տանք պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ երիտասարդ կադրերին»,- ընդգծեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան