ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից մի շարք ոլորտներում 2023-ին գրանցվել են դրական տեղաշարժեր

ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից մի շարք ոլորտներում 2023-ին գրանցվել են դրական տեղաշարժեր: Մենք սերտ աշխատում ենք և՛ ԵԱՏՄ գործընկերների, և՛ Եվրոպական միության, և՛ ամերիկյան գործընկերների հետ։ Եվ այն ապրանքները, որոնք հնարավուրություն չկա արտահանել, չեն արտահանվում, իսկ եթե հարցեր են առաջանում մեր գործընկերների հետ, մենք փորձում ենք բացատրել իրականությունը։ Այս մասին ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

"ՄԵնք փորձում ենք այնպես անել, որ սանկցիայի տակ հայտնված ապրանքներ մեր տարածքով չգնան ԵԱՏՄ երկրներ, իսկ այն երկները, որոնք չեն հանդիսանում այդպիսի երկրներ, մենք ամեն ինչ անում ենք, որ անա8գել արտահանվեն ու ներմուծվեն",- ասաց Պապոյանը։

 Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչպե՞ս իրավիճակը ՀՀ-ում ռուսական կապիտալով ընկերությունների գործունեության հետ կապված, քանի որ հիշում ենք, որ 2018-ից հետո որոշների նկատմամբ խնդիրներ ծագեցին, Պապոյանն արձագանքեց, թե նման ձևակերպում՝ ռուսական կապիտալով ընկերություններ, չէր տա.

"ՀՀ-ում աշխատում են ԵԱՏՄ և ՀՀ օրենսդրության համաձայն, չկա այդպիսի վերաբերմունք ընկերություննների նկատմամբ: Օրինակ, դրանցից մեկի՝ ՀԵԿ-ի ղեկավարի հետ շատ ջերմ բարեկամական, աշխատանքային հանդիպում ունեցանք",- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում