ԵՄ որոշ առաջնորդներ Պուտինի զանգը որակում են որպես ազդանշան, որ Թրամփը «վաճառում է» Ուկրաինան

ԵՄ որոշ առաջնորդներ Պուտինի զանգը որակում են որպես ազդանշան, որ Թրամփը «վաճառում է» Ուկրաինան

Որոշ եվրոպացի առաջնորդներ կարծում են, որ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կարող է վկայել, որ ԱՄՆ նախագահը «պատրաստ է վաճառել Ուկրաինան»։

Այս մասին գրել է Bloomberg-ը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը Բայդենի վարչակազմի դիրքորոշման համեմատ մոտեցման փոփոխություն է նշանավորում։ 2022 թվականին սկսված լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, առաջնորդների միջև ուղղակի շփում չի եղել, և ամերիկյան քաղաքականությունը կենտրոնացել է Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության վրա՝ ագրեսիային դիմակայելու համար:

«Այս ամենն այժմ սրընթաց փոխվում է։ Եվրոպական առաջնորդները, որոնք Բայդենի ժամանակաշրջանում լայնորեն համամիտ էին Վաշինգտոնի հետ, ապշած էին իմանալով այդ զանգի մասին, ոմանք ասում էին, որ դա ազդանշան է տալիս, որ Թրամփը վաճառում է Ուկրաինան»,- գրել են հեղինակները: