Հայաստանում ձյուն է տեղում

Մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհային դեպարտամենտից փոխանցում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։