83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրեն

83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրեն

Մոսկվայում Սպարտակովսկայա փողոցում գտնվող լեգենդար «Փարոս» սրճարանի 83-ամյա հիմնադիր Սուսաննա Թապալցյանը դատարանին խնդրել է պարտավորեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին որդեգրել իրեն։

Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Թափալցյանի դստեր՝ Լուսինե Մարգարյանի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ հայցի պատճառն այն էր, որ գործարար կնոջ տարածքը Բրիգադիրսկի նրբանցքում, որտեղ նախկինում գտնվել է սրճարանը, ապօրինի կերպով խլել են։ Բացի այդ, հաստատության սեփականատիրոջից պահվել է կենսաթոշակի մի մասը: Մարգարյանի խոսքով՝ իր մոր կենսաթոշակային քարտի վրա երեք միլիոն պարտք է դրվել՝ իբր իրավաբանական ծառայությունների դիմաց։

«Սրանք ուղղակի արցունքներ են, մենք ութ տարվա մեր գրեթե ամբողջ եկամուտը տվել ենք: Այս դատը պարզապես սրտի բղավոց է: Ներկայիս իրականության մեջ, որպեսզի օրենքը գործի, պետք է լինել որևէ մեկի հարազատը»,- մեկնաբանել է կառույցի սեփականատիրոջ դուստրը՝ Պուտինի դեմ հայցը։