Բժիշկը զգուշացրել է հայտնի ցավազրկողի լուրջ վտանգի մասին

Բժիշկը զգուշացրել է հայտնի ցավազրկողի լուրջ վտանգի մասին

Հանրաճանաչ ցավազրկող, որը հանդիպում է տնային բժշկության գրեթե յուրաքանչյուր պահարանում, կարող է վնասակար լինել առողջության համար: Բրիտանացի թերապեւտ Սերմեդ Մեժերը զգուշացրել է իբուպրոֆենի վտանգավորության մասին, գրել է «Daily Mirror»-ը։

Բժշկի խոսքով՝ իբուպրոֆենը համեմատաբար անվտանգ դեղամիջոց է ցավն ու ջերմությունը վերացնելու համար։ Այնուամենայնիվ, եթե այն խմել ամեն օր երկար ժամանակ, այն կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը և նույնիսկ խոց առաջացնել:

Մեժերը հորդորել է հատուկ զգուշություն ցուցաբերել իբուպրոֆեն և նմանատիպ այլ դեղամիջոցներ ընդունելիս նրանց համար, ովքեր արդեն ստամոքսի խոց ունեն: Կողմնակի ազդեցությունների ռիսկը նվազեցնելու համար նա խորհուրդ է տվել դեղն ընդունել սննդի կամ կաթի հետ: