Ինքնաթիռն ընթացքից դուրս է եկել. օդաչուները քնել են

Ինքնաթիռն ընթացքից դուրս է եկել. օդաչուները քնել են

Մարդատար ինքնաթիռն ընթացքից դուրս է եկել, քանի որ օդաչուները քնել են։

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հետաքննում է տեղական Batik Air ավիաընկերությունը այն բանից հետո, երբ երկու օդաչուները թռիչքի ժամանակ քնել են: Այս մասին հայտնում է Metro-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ջակարտա չվերթի ժամանակ, որում եղել է 153 ուղևոր և անձնակազմի անդամներ։

Թռիչքից և բարձրանալուց մի քանի րոպե անց օդաչուներից մեկը հարցրել է գործընկերոջը, թե արդյոք նա կարող է հանգստանալ, թույլտվություն ստանալով՝ օդաչուն արագ քնել է, մի քանի րոպե անց օդանավի հրամանատարը ևս։

Օդաչուները կես ժամ դիսպետչերների հետ ռադիոկապ չեն հաստատել, և ինքնաթիռը շեղվել է իր ընթացքից։ Օդաչուներից մեկն արթնացել է և կարողացել է ուղղել այն։

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հետաքննում է միջադեպի պատճառները։ 

Նորություններին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ