Որովայնի ճարպն առաջանում է այս սննդամթերքից հրաժարվելու պատճառով

Որովայնի ճարպն առաջանում է այս սննդամթերքից հրաժարվելու պատճառով

Սննդակարգից մեկ տեսակի սննդամթերքի, օրինակ՝ ածխաջրերի հեռացումը կարող է նպաստել քաշի ավելացմանը և որովայնի ճարպակալմանը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է սննդաբան Լիզա Աֆինսկայան։

Բժիշկը նշել է, որ սննդի խիստ սահմանափակումները, սովի դիետաներն ու ցանկացած մթերքի իսպառ բացառումը ոչ թե օգնում են նիհարել, այլ հակառակ ազդեցությունն են ունենում։ «Ձեր մարմինը կդիմանա նիհարելու փորձերին, և դուք կունենաք ուժեղ տենչ քաղցրավենիքի նկատմամբ», - բացատրել է նա:

Ըստ Աֆինսկայայի՝ մարսողական օրգանների շուրջ կուտակված ու տարբեր հիվանդություններ առաջացնող ներքին օրգանների ճարպից ազատվելու ավելի արդյունավետ միջոց է ավելի շատ ուտել ցածր էներգիայի խտությամբ մթերքներ՝ կանաչեղեն, վարունգ, լոլիկ, ցուկկինի, հատապտուղներ և այլն։ «Երբ դրանք մեծ քանակությամբ եք ուտում և դրանք ավելացնում ձեր հիմնական կերակուրներին, արդյունքում օրվա ընթացքում քիչ եք ուտում», - ասել է սննդաբանը:

Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել ավելի քիչ խմել քաղցր գազավորված ըմպելիքներ, ավելի շատ շարժվել, բավականաչափ քնել ու սովորել կառավարել սթրեսը։ Նրա կարծիքով՝ այս միջոցները կօգնեն նվազեցնել որովայնի ճարպի քանակը կամ կանխել դրա առաջացումը։