Բժիշկ Մյասնիկովը զգուշացրել է հավի միսը սխալ եփելու վտանգների մասին

Հավի միսն ունի բավականին շատ օգտակար հատկություններ։
Բայց որոշ դեպքերում հավը կարող է իսկական թույն դառնալ և նույնիսկ հանգեցնել մահվան, ասել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։
Վտանգներ են թաքնվում, երբ միսը սխալ է ընտրվում, պատրաստվում ու սպառվում, ասել է սրտաբանը «Ռոսիա 1» ալիքի իր հեղինակային «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման եթերում։
Ըստ մասնագետի՝ գլխավորը ճիշտ ջերմային մշակումն է։ Եթե դա անտեսվի, հնարավոր է թունավորվել:
«Եթե դուք տապակել եք հավը, և դրա ոսկորների վրա ինչ-որ տեղ կարմիր մսի շերտ կա, ապա այդ հավը չպետք է օգտագործվի»,- զգուշացրել է բժիշկը:
Այս ամենով հանդերձ՝ Մյասնիկովը խորհուրդ է տալիս հավ ուտել գոնե ամեն օր։ Բայց ավելի լավ է նախապատվությունը տալ հավի, այն էլ հայտնի խոշոր արտադրողներից։