15-ամյա տղան գողացել է հոր «Mercedes-Benz»-ն ու բախվել կանգառին. չորս մարդ վիրավորվել է

15-ամյա տղան գողացել է հոր «Mercedes-Benz»-ն ու բախվել կանգառին. Չորս մարդ վիրավորվել է, վարորդն ինքը քերծվածք չի ունեցել։ Shot-ի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Խիմկիում այսօր կեսօրին։ Բախման պահին կանգառում չորս աշխատող է եղել։ Նրանք բոլորն էլ հոսպիտալացվել են։ Այժմ ոստիկանությունը շփվում է դեռահասի ծնողների հետ։