Հայաստանի դատական բոլոր ատյաններում բողոքարկվելու է այս վճիռը․ Արմեն Գրիգորյանի պաշտպան
Իշխանությունները, ինչպես որ քաղաքական հետապնդումը սկսեցին, այնպես էլ շարունակեցին՝ անկախ հանգամանքից, որ Արմեն Գրիգորյանն այլևս մեզ հետ չէ։ Այդ մասին այսօր դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով վերջին դատից հետո ասաց փաստաբան Արմեն Մաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Գրիգորյանի նկատմամբ մեղադրական վճիռ կայացվեց։
«Արմեն Գրիգորյանի հրապարակային խոսքում երբևէ չի եղել որևէ հանցակազմ։ Առավել ևս որևէ հայի պատիվ ու արժանապատվություն չի նսեմացվել, ազգային թշնամանքի հարուցում ևս չի եղել»,- նշեց Մաշինյանը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանի դատական բոլոր ատյաններում բողոքարկվելու է այս վճիռը, ապա հարցը բարձրացվելու է եվրոպական ատյաններում։
Մանրամասները՝ տեսանյութում։