Միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ նվաճել է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ (2015, 2021, 2024) նվաճել է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննան սև խաղաքարերով հաղթել է Մելինե Հարությունյանին ու դարձել չեմպիոն: