Անտառապահի՝ պարտականությունները պատշաճ չկատարելու արդյունքում 47 ծառ է հատվել

Անտառապահի՝ պարտականությունները պատշաճ չկատարելու արդյունքում 47 ծառ է հատվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժ­նում ավարտվել է Դսեղի անտառպետության անտա­ռա­պահի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Թումանյանի ան­տառտն­տե­­սութ­յուն» մասնա­ճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժ­նի անտա­ռա­պահը, ի պաշտոնե պարտավոր լինելով իրակա­նացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն՝ ապօրինի անտա­ռահա­տումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, իր ծառայութ­յան նկատմամբ ան­բարե­խիղճ և անփույթ վերաբեր­մունք դր­սևորելով՝ իր վրա դրված պարտակա­նութ­­յունները պատշաճ չի կա­տա­րել:

Մասնավորա­պես՝ նա նշված պահաբաժնում պարբերաբար շրջայցեր չի իրականացրել, ամեն­ամսյա հաշվետ­վութ­յուններ և ապօրինի ծա­ռա­­հատում կատարվելու վերա­բեր­­յալ անտառ­խախտ­­ման արձա­նագրություններ չի կազ­մել, չի ստուգել անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստա­թղթերն ու հսկողություն չի սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ:

Արդյունքում՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2022 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակա­հատվածում «Հայ­անտառ» ՊՈԱ կազմակեր­պության «Թուման­յանի անտառտնտե­սութ­յուն» մասնա­ճյուղի Դսեղի ան­տառպետության 2-րդ պահա­բաժ­նի 5-րդ քառա­կուսում գտնվող «Տանձուտի մոտ» կոչվող հանդամասում ապօ­րինի հատ­վել են ընդհանուր՝ 47 հատ բարդի, կաղնի և հացենի տեսակի կանգուն ծառեր։ Դրա հետևանքով կազմա­կերպության և պետության իրա­վունքներին ու օրինական շահերին անզգուշութ­յամբ պատճառվել է էական՝ 2.442.000 ՀՀ դրամի վնաս:

Նշված 47 հատ ծառերերի հատումը հայտ­­նաբերվել և արձանագրվել են միայն «Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կող­մից նշված տարածքում իրականացված վերստուգման ժամանակ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա անտառապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալի շարժական գույքերի նկատմամբ կիրառվել է կալանք։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: