«Մարմանդ գետից վախեցիր»․ ՔԿ-ից 590 հազար դոլարի գողության համար կալանավորվածներից մեկը վարչության պետ է

«Մարմանդ գետից վախեցիր»․ ՔԿ-ից 590 հազար դոլարի գողության համար կալանավորվածներից մեկը վարչության պետ է

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գորխով երկու անձ կալանավորվել է։ Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկը ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն է, որը տվել է նաև խոստովանական ցուցմունք։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, որ կալանավորվածը հենց Գոռ Թադևոսյանն է։

Մյուսը հասարակ քաղաքացի է, որը Քննչական կոմիտեի շենք է մուտք գործել սիլիկոնե դիմակով, որ չկարողանան նույնականացնել, բայց տվել է Գոռ Թադևոսյանի անունը, թե իր մոտ է բարձրանում։

Գոռ Թադևոսյանի մասով նրան ճանաչողները զարմացած էին, որ նա կարող է ներգրավված լինել այսպիսի հանցավոր գործողությունների մեջ, ասում էին՝ «օրենքի մեռած, կոմունիստ մարդ է» ու կվախենար որևէ հակաօրինական քայլ անել։ Բայց, ինչպես ասում են, մարմանդ գետից վախեցիր։

Մենք տեղեկացանք նաև, որ հանցավոր շղթան այս երկու անձով չի սահմանափակվում, գործում ներգրավված այլ անձինք էլ կան, որոնցով իրավապահ մարմինները զբաղվում են, և առաջիկայում հնարավոր է՝ նոր անուններ և նոր հանգամանքներ բացահայտվեն։

Վահե Մակարյան