Ես անձնական մտահոգություն ունեմ, որ Նիկոլը հերթական վատ լուրն է հաղորդելու ժողովրդին․Վահագն Չախալյան
ՀՀ Կառավարության շենքի մոտ այս պահին իրականացվում է բողոքի ակցիա։ Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել մեկ ամսով կալանավորված, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։
Իրավիճակը լարված է։ Կառավարության շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ սպասում են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։
Նշենք, որ Գայանե Հակոբյանը կալանավորվել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մեղադրանքով։
«Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը հայտարարեց, որ պայքարը շարունակվում է․
«Նման ստորացումներ չենք հանդուրժելու, կմնանք կառավարության մոտ ինչքան հարկավոր լինի։ Մեկ օրակարգ ունենք՝ տիկին Գայանե Հակբյանին ազատ արձակելու օրակարգը: Մենք, օրեր առաջ, տեսանք գեներալ են կալանավորում ու դատում, հաղթած գեներալ են դատում։ Ժողովրդական խոսք ունենք՝ դուռդ փակ պահիր ու հարևանիդ գող մի ասա»։
Վահագն Չախալյանը կոչ արեց Հայաստանի Հանրապետության սահմանները պահած հերոսի մոր կողքին լինել․
«Քանի կոպեկ արժի այսքան զինվորներով էսքան զենքով պահվող իշխանությունը։ Ինքը վտանգավոր խաղ ա անում, ինքը ասուլիսի իրավունք չունի։ Ռուպրս վերցրին, անգամ այդ ռուպրից վախեցան։ Ես անձնական մտահոգություն ունեմ, որ Նիկոլը հերթական վատ լուրն է հաղորդելու ժոողովրդին»,- ասաց Վահագն Չախալյանն ու հավելեց․
«Ես պահանջում եմ, որ պահպանվեն զոհվածի ծնողի իրավունքները։ Ես պահանջում եմ՝ ազատություն Գայանե Հակոբյանին։ Մեր ազգին նվաստացնող քայլերը պետք ա հանվեն։ Եկեք ասեք, որ նման նվաստացումներ չենք հանդուրժելու»։
Մանրամասները՝ տեսանյութում