Փաշինյանը մեկնաբանում է, թե ինչու պիտի Ադրբեջանը դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե կողմերը պայմանավորվում են 1991թ․-ի Ալմա-Աթիի հռչակագրով որոշված սահմանների շուրջ, ապա մեխանիկորեն ընդունվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքները։

«Դրանք Խորհրդային միության հանրահայտ սահմաններն են եւ այդ փաստի բերումով արձանագրվում է, որ ԱդրբեջանՆ օկուպացրել է մեր տարածքները, իսկ եթե ճանաչում է՝ պետք է դուրս գա այդ տարածքներից: Առավել եւս, որ հետագա քննարկումներով էլ արձանագրվել է, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա»,-նշեց նա՝ հավելելով, որ այս արձանագրումն արվել է նաեւ Սոչիում։

Փաշինյանն ասաց, որ Պրահայում հենց այս համատեքստում է եղել եվրոպական դիտորդական առաքելության Հայաստան գործուղման որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում