Վայնշտեյնի ամենաերիտասարդ զոհը պատմել է, որ իրեն բռնաբարել են 16 տարեկանում

Վայնշտեյնի ամենաերիտասարդ զոհը պատմել է, որ իրեն բռնաբարել են 16 տարեկանում

Լեհական ծագումով նախկին մոդել Կայա Սոկոլան՝ Հարվի Վայնշտեյնի զոհերից ամենաերիտասարդը, Rolling Stone-ին տված հարցազրույցում պատմել է կինոմագնատի հետ հարաբերությունների մանրամասները։

Նա հայտարարել է, որ 2002 թվականին ցանկանում է դերասանուհի դառնալ, ինչի պատճառով էլ Վայնշտեյնին հանդիպել է գործնական լանչի ժամանակ։ Նախատեսվում էր, որ նրանք կքննարկեն նրա կարիերայի հնարավորությունները, սակայն արդյունքում պրոդյուսերը նրան իր տուն է տարել։

Ճամփորդության ժամանակ նա հարցրել է մոդելի տարիքի մասին, իսկ աղջիկը պատասխանել է, որ 16 տարեկան է։ Կնոջ խոսքով՝ Վայնշտեյնը բռնաբարել է իրեն այդ օրը, իսկ հետո փակել է նրա ճանապարհը, երբ փորձել է փախչել տանից։ Նա հայտարարել է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ Սոկոլին նաեւ ասել է, որ նա նման ձեւով օգնել է դերասանուհիներ Պենելոպա Քրուզի եւ Գվինեթ Փելթրոուի կարիերային։