Թրամփը մտադիր է 240 հազար ուկրաինացու զրկել միգրանտի կարգավիճակից

Թրամփը մտադիր է 240 հազար ուկրաինացու զրկել միգրանտի կարգավիճակից

Նախագահ Դոնալդ Թրամփը, անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին օրենքի ֆոնին, նախատեսում է զրկել միգրանտի կարգավիճակից 240 հազար ուկրաինացու, որոնք երկիր են եկել պատերազմի պատճառով՝ ունենալով ժամանակավոր իրավական կարգավիճակ, գրել է «Reuters» գործակալությունը։

Պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։