Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ խաբես․ Օսկանյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին (տեսանյութ)

Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ խաբես․  Օսկանյանը  բանավեճի է հրավիրում Փաշինյանին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, իբրև «1994 թվականից ի վեր  բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», իր իսկ մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու դրսևորում է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Լինելով բանակցությունների ակունքում կանգնած դիվանագետ ու քաջատեղյակ լինելով ամբողջ պրոցեսից՝ թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը խաբի ժողովրդին։ Թույլ չեմ տալու իրեն դա անել՝ հանուն Եռաբլուրում հանգչող տղաների։

Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում՝ եթե հավատում ես քո ասածին, եթե անկեղծ ես ինքդ քո նկատմամբ, արի հանրային բանավեճ անցկացնենք»,- հայտարարել է ԱԳ նախկին նախարարը։ 

Տեսանյութն՝ այստեղ