Վթարային ջրանջատումներ Երևանում ու մարզերում

Վթարային ջրանջատումներ Երևանում ու մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 22-ին․

  • ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 1, 2, 3, Սարի Թաղ 1-10 շարքերի, Որմնադիրներ, Օստրովսկի, Գլինկա փողոցների, Խորենացի 4 նրբանցքի, Խորենցի 160-236 տների, Սասունցի Դավիթ 70/1-70/3 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը,
  • ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ նրբանցքի ջրամատակարարումը,
  • ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի ջրամատակարարումը:
  • ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նոյեմբերի 23-ին ժամը 11.00-ից մինչև 23.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը, բացառությամբ Զվարթնոց թաղամասի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: