Բելառուսի առաջնության ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան

Բելառուսի առաջնության ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան

«Ալաշկերտին» է միացել Եվգենի Գուլեցկին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա եզրային պաշտպանը Հայաստան է տեղափոխվել Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վիտեբսկ» ակումբից։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը հանդես է գալու 94 համարի խաղաշապիկով։