Արտակարգ ու խուլիգանության դեպք՝ Երևանում․ մասնակիցների մեջ են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ

Արտակարգ ու խուլիգանության դեպք՝ Երևանում․ մասնակիցների մեջ են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաների և աշխատակիցների նկատմամբ։

Այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան փողոցում բնակիչները ամանեղեն և ջուր են նետում մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Արդեն ժամը 12։50-ի սահմաններում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որ Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ ծառահատման աշխատանքներ են իրականացնում Երևանի քաղաքապետարանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որի ժամանակ մի քաղաքացի վիրավորանքներ և հայհոյանքներ է հնչեցրել ՀՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿԱԾ պետի տեղակալ Գրիգորյանը և հայտնում է, որ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ  նշված հասցեում ծառահատման և ծառատնկման աշխատանքներ են իրականացնում, որտեղ քաղաքացիները խոչընդոտում են իրենց աշխատանքները։

Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզում են, որ նշված տեղեկությունների ահազանգներ ստացած ժամանակահատվածում Թումանյան և Փարպեցի փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով խախտել են հասարակական կարգը: 

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքերի ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի շնորհիվ պարզվում է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 39-ամյա Միքայել Ադամյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ, Երևանի բնակիչ 42-ամյա Մհեր Ավետիսյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի էլեկտրիկ, Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Բեգոյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Գրիգորի Պապյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Նոր Նորքի տեղամասի տնօրեն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Առաքելյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 37-ամյա Վանիկ Ասլանյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Ավան տեղամասի տնօրեն, Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Խալաթյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Հայկ Այվազյանը, ով աշխատում է Երևան քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Շենգավիթ տեղամասի դենդրոլոգ, Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ծովյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, Երևանի բնակիչ 40-ամյա Հայկ Գրիգորյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի  «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, Երևանի բնակիչ 45-ամյա Արամ Թորոսյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ և Երևանի բնակիչ 58-ամյա Սեդա Տեր-Մինասյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին և Ս. Տեր-Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։