Ե՞րբ Ալեն Սիմոնյանը կվերադառնա ԱԺ

Ե՞րբ Ալեն Սիմոնյանը կվերադառնա ԱԺ

Երկու օր առաջ MediaHub.am-ը հայտնեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Նաիրի ԲԿ-ում է։

Ինչպես ավելի ուշ պարզվեց, նա ընկել էր, վնասել ձեռքը, որից հետո անվտանգության աշխատակիցները նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Ռենտգեն հետազոտությունից հետո որոշվել էր վիրահատել Սիմոնյանի աջ արմունկը։

3.5 ժամ տևած վիրահատությունից հետո Սիմոնյանն իրեն լավ է զգում։ Բժիշկները Սիմոնյանի արմունկն ամրացրել են «մետաղական պլաստինաներով»։

Թեև ԱԺ նախագահը լավ է, բայց հայտնի չէ, թե երբ կվերադառնա խորհրդարան։

Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Գերմանիա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իր՝ Գերմանիա մեկնելու մասին Սիմոնյանը հայտնել էր ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Նարե Գնունի