Հաղթանակ թաղամասի կիսակառույց շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է մոխրացած դի

Հաղթանակ թաղամասի կիսակառույց շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է մոխրացած դի

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում գտնվող կիսակառույց շինության մոտ մոխրացած դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները կիսակառույց շինության մետ գտնվող կրակի համար օգտագործվող հատվածի հարևանությամբ հայտնաբերել են ամբողջովին մոխրացած դի։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։