Էմիլի Բլանթը եւ Ռայան Գոսլինգը կնկարահանվեն «Ջոն Ուիքի» ռեժիսորի նոր դրամայում

Էմիլի Բլանթը եւ Ռայան Գոսլինգը կնկարահանվեն «Ջոն Ուիքի» ռեժիսորի նոր դրամայում

Էմիլի Բլանթը եւ Ռայան Գոսլինգը կխաղան 1981 թվականին նկարահանված «Կասկադյորները» սերիալի կինոադապտացված տարբերակում, հայտնում է Deadline-ը։

Սյուժեի մանրամասները դեռ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ օրիգինալ սերիալը պատմում էր հոլիվուդյան կասկադյորի մասին, որը հավելյալ գումարի դիմաց աշխատել է որպես մարդասպան։

Ֆիլմի հեղինակը եւ պրոդյուսերը կլինի Դրյու Փիրսը։ Ժապավենի ռեժիսոր դերում կլինի առաջին «Ջոն Ուիքի», երկրորդ «Դեդփուլի» բեմադրող Դեյվիդ Լիտչը։ Ֆիլմի արտադրությունը կսկսվի Ավստրալիայում 2022 թվականի աշնանը, իսկ համաշխարհային պրեմիերան կկայանա 2024 թվականի մարտի 1-ին:

Աղբյուրը՝ Gazeta.ru