Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ավագ աշխատակից Լուիս Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրել է․

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելուն՝ հնարավորություն տալով Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»։