Նեթանյահուն խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը

Նեթանյահուն խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ շարժումը և վերադարձնել Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ կատարած այցի ժամանակ ժողովրդին ուղղված հատուկ տեսաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք (Իսրայելը,- նշում է ՏԱՍՍ-ը) կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին և կվերադարձնենք բոլոր պատանդներին»,- ասել է վարչապետը։

Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին աջակցում է» պատանդներին վերադարձնելու եւ Գազայում Համասի վերացման Իսրայելի ջանքերին։