Դոլարի փոխարժեքը մայիսի վերջից ի վեր առաջին անգամ բարձրացել է 65 ռուբլուց

Դոլարի փոխարժեքը մայիսի վերջից ի վեր առաջին անգամ բարձրացել է 65 ռուբլուց

Երկուշաբթի օրը ռուբլին անկում է ապրում դոլարի նկատմամբ՝ քիչ փոխվելով յուանի նկատմամբ և խորհրդանշականորեն աճ է գրանցում եվրոյի նկատմամբ. դոլարն այս պահին բարձրացել է 65 ռուբլուց՝ մայիսի 30-ից ի վեր առաջին անգամ, այնուհետև հետ է գլորվել։ Յուանը վաճառվում է 9,273 ռուբլով, իսկ եվրոն՝ 69,05 ռուբլով, հայտնի է դառնում  մոսկովյան բորսայի տվյալներից, հայտնում է Ռիա Նովոստին։

Դոլարի փոխարժեքն ըստ հաշվարկների «վաղը» Մոսկվայի ժամանակով 7.06-ին աճելու է 33 կոպեկով՝ մինչև 64.98 ռուբլի և արդեն բարձրանալու է առավելագույնը մինչև 65.2 ռուբլի։