Քայլի Ջենները փորձել է բաց բոդի (և արձակել այն ավելի լավ էֆեկտի համար)

Քարդաշյան-Ջեններ ընտանիքը գիտի թեկուզ մեկ կերպարի օգնությամբ ինչպես թոփ իրադարձություններ ստեղծել։ Այս անգամ աչքի է ընկլ Քայլին՝ հրապարակելով անկեղծ լուսանկարներ, որոնք Ինստագրամով արդեն հավաքել են ավելի քան 9 միլիոն հավանում։ Ինչպես ասում են, երբ չգիտես ինչ հրապարակել, նկարներ տեղադրիր ներքնազգեստով:
Նոր լուսանկարներում ինֆլուենսերը կեցվածք է ընդունում սև արհեստական կաշվից բոդիով՝ ձյունաճերմակ սավանների վրա։ Մոդելի «թաց» սանրվածքը, ներքևի շրթունքին պիրսինգը և հատուկ բացված զգեստն ավելացնում են էֆեկտը։ Քայլիի կողքին «տեղ է գտել» ոսկեգույն շղթաներով կաշվե Balenciaga պայուսակը։
Ի դեպ, Քայլին այս լուսանկարները հրապարակել է այն բանից հետո, երբ The Kardashians-ի դրվագներից մեկում բացահայտ խոսել է հետծննդյան դեպրեսիայի մասին։ Այս տարվա փետրվարին Ջենները երկրորդ անգամ մայր է դարձել՝ նա և Թրևիս Սքոթը որդի են ունեցել, ում անունը դեռևս չեն տվել։