Պատերազմի պատճառով ավելի քան 1,2 միլիոն քաղաքացի ստիպված է եղել լքել Ուկրաինան

Պատերազմի պատճառով ավելի քան 1,2 միլիոն քաղաքացի ստիպված է եղել լքել Ուկրաինան

ՄԱԿ-ի տվյալներով՝ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմից վեր ավելի քան 1,2 միլիոն քաղաքացի ստիպված է եղել լքել Ուկրաինան։

Այս մասին Telegram-ում հայտնել է Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը, փոխանցում է Ukrinform-ը։

Մասնավորապես, ՄԱԿ-ի տվյալներով՝ Լեհաստան է մեկնել 650 հազար ուկրաինացի, Ռումինիա՝ 145 հազար, Մոլդովա՝ 103 հազար, Սլովակիա՝ 90 հազար։

Բացի այդ, շատ ընտանիքներ լքել են իրենց տները և տեղափոխվել Ուկրաինայի այլ քաղաքներ,հայտնում է աղբյուրը: