Սանկտ Պետերբուրգի հարավում օդանավակայանի մոտ լուրջ հրդեհ է. ի՞նչ է կատարվում (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի հարավում օդանավակայանի մոտ լուրջ հրդեհ է. այն երևում է քաղաքի տարբեր հատվածներից.
Սանկտ Պետերբուրգի հարավում լուրջ հրդեհ է Վոլխոնսկոյե մայրուղու վրա. տեղի բնակիչները հայտնում են, որ քաղաքի տարբեր հատվածներում ծխի հսկայական սյուն է նկատվում։ Հաղորդվում է, որ այն գալիս է օդանավակայանի կողմից. մոտակայքում կա արդյունաբերական գոտի, որը ներառում է բազմաթիվ պահեստներ։
Թե ինչն է դարձել հրդեհի պատճառը, չի նշվում։ Տեղի բնակիչները հայտնում են, որ այնտեղ, որտեղ ծուխը հասնում է, դժվար է շնչել։
Տեսանյուէը՝ այստեղ