Տոկիոյի օդանավակայանը վերականգնել է թռիչքուղին՝ ինքնաթիռի բախումից հետո

Տոկիոյի օդանավակայանը վերականգնել է թռիչքուղին՝ ինքնաթիռի բախումից հետո

Տոկիոյի Հանեդա օդանավակայանի C թռիչքուղին, որտեղ հունվարի 2-ին JAL Airbus A350 մարդատար ինքնաթիռը բախվել և հրդեհվել է ճապոնական ծովային անվտանգության ինքնաթիռի հետ, վերականգնվել է. հաղորդում է NHK-ն։

Նախկինում այստեղ ամեն օր չեղարկվում էր ավելի քան 200 ինքնաթիռ, ինչն ազդել է մոտ 30 հազար ուղեւորների պլանների վրա։ Հանեդա օդանավակայանում չորս թռիչքուղի կա:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը՝ հունվարի 2-ին, օդանավակայանում վայրէջք կատարելիս JAL Airbus A350 մարդատար ինքնաթիռը բախվել է ծովային անվտանգության ինքնաթիռին, որը կանգնած էր թռիչքուղու վրա և պատրաստվում էր թռիչք կատարել: