Այս անբուժելի հիվանդության ցավը նվազեցնելու լավագույն դիետան․ բժշկի խորհուրդը

Այս անբուժելի հիվանդության ցավը նվազեցնելու լավագույն դիետան․ բժշկի խորհուրդը

Էնդոմետրիոզի ախտանիշները նվազեցնելու համար լավագույն լուծումը սննդակարգում առողջ ճարպեր ներառելն է: Ասել է սննդաբան Լորնա Դրայվեր-Դեյվիսը Daily Mail-ի հետ զրույցում։

Դրայվեր-Դեյվիսը նշել է, որ էնդոմետրիոզի բուժում չկա, սակայն դիետան կարող է զգալիորեն բարելավել դրա ախտանիշները, այդ թվում՝ նվազեցնել ցավը: Մասնագետի խոսքով՝ նման սննդակարգը պետք է շատ ձուկ ներառի։

«Լավագույնն այն է, եթե դա սաղմոն, սկումբրիա կամ սարդինա լինի, քանի որ դրանք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուների ռեկորդային չափաբաժիններ»,- ընդգծել է նա:

Դրայվեր-Դեյվիսը խորհուրդ է տվել սննդակարգում անպայման ներառել ավելի շատ բանջարեղեն: Նա բացատրել է, որ դրանք ինքնուրույն չեն հանգստացնի ցավը, սակայն դրանց պարունակած բջջանյութը կօգնի հաստատել աղիների կանոնավոր շարժումներ, ինչը կկանխի էստրոգենի կուտակումն ու էնդոմետրիոզի ախտանիշների սրումը: Մասնագետն այդ նպատակով ամենահարմար բանջարեղենի տեսակ նշել է բրոկկոլին, ծաղկակաղամբը և բրյուսելյան կաղամբը։

Հիվանդությունը վերահսկելու համար մասնագետը խորհուրդ է տվել նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել ալկոհոլը, շաքարավազն ու կաթնամթերքը: