Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն

Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգում է հանրային նախազգուշացման համակարգերը։ Հաղորդագրությունները կհայտնվեն նաև հեռուստատեսային և ռադիոալիքներով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգծել է, որ լրատվամիջոցներով այս պահին հեռարձակվող տեղեկատվությունը պետք է ցույց տա, որ «ստուգվում է հանրային նախազգուշացման համակարգի պատրաստվածությունը»։

Վերջինս նախատեսված է բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիներին ժամանակին ազդանշան հաղորդելու համար: