Ի՞նչ էին անում Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ականները Տալլինում

Ի՞նչ էին անում Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ականները Տալլինում

Մամուլն այսօր անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վիլնյուս նախապես պլանավորված այցի չեղարկմանը՝ գրելով, որ Լիտվայի ԱԺ նախագահը ժամանակ չունի Ալեն Սիմոնյանին ընդունելու:

Երբ լրատվամիջոցը փորձել էր ԱԺ նախագահի խոսնակից պարզաբանումներ ստանալ, հեռախոսազանգին պատասխանել էր հենց Սիմոնյանը:

Հարց է առաջանում, թե ԱԺ պատվիրակությունն ինչո՞ւ է  Տալլին մեկնել  պաշտոնական հանդիպումներից երկու օր շուտ, քանի որ դրա վերաբերյալ նույնպես որևէ հաղորդագրություն չկա: Օրինակ, հետաքրքիր է, թե ինչով է պատվիրակությունն այնտեղ զբաղվել մարտի 5-ին և 6-ին: Եթե, ենթադրենք, որ մարտի 5-ին անցկացրել են ճանապարհների վրա, ապա ինչով են զբաղվել մարտի 6-ին, քանի որ այդ օրով ոչ մի տեղեկատվություն ԱԺ կայքում չկա:

Ինչպես նաև տարօրինակ է այն փաստը, որ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի հեռախոսազանգերին պատասխանում է հենց Ալեն Սիմոնյանը:

Ի դեպ, վերջերս ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պարտականությունները կարծես շատերն են փորձում կատարել: Նրանց շարքում է նաև Արման Բաբաջանյանը, որը  FreeNews-ին տված հարցազրույցի ժամանակ, օրինակ, հայտարարել էր, թե այս  պաշտոնական այցի շրջանակներում Ալեն Սիմոնյանը նաև հանդիպում է ունենալու ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Թե որտեղից Բաբաջանյանին նման տեղեկատվություն հայտնի չէ, սակայն փաստն այն է, որ այդ հանդիպումը տեղի չունեցավ:

Հետաքրքրական է նաև, որ այդ պատվիրակության կազմում ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չկա, որպեսզի կարողանայինք նրանցից տեղեկություն ստանալ:

Տարօրինակ է նաև այն, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե իր վատառողջ լինելն է եղել պատճառը Վիլնյուսի այցը չեղարկելու, սակայն վերջին օրերին Ալեն Սիմոնյանը ակտիվ գործունեություն է ծավալել, օրինակ՝ զբոսնել է Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի կենտրոնում: Ինչից կարող ենք ենթադրել, որ վատառողջ լինելը նրան ամենևին էլ չի խանգարել: