Անկարայում մեկնարկել է Ալիև-Էրդողան հանդիպումը

Անկարայում մեկնարկել է Ալիև-Էրդողան հանդիպումը

Անկարայում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Ալիևը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Անկարայում: Թուրքական լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հաղորդում: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Ալիևի՝ Թուրքիա այցի մասին ավելի վաղ հայտնել էր անձամբ Էրդողանը: 

Երեկ էլ Էրդողանը Անկարայում ընդունել էր  Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին: