Շնորհավորում եմ Վալոդյա Գրիգորյանին և իր թիմին․ Դավիթ Մինասյան

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար թեկնածու Դավիթ Մինասյանը շնորհավորել է հաղթանակ տարած Վալոդյա Գրիգորյանին:
«Իմ շատ սիրելի փարաքարցիներ,
Բոլորիդ շնորհակալ եմ ձեր վստահության քվեների համար:
Շնորհավորում եմ Վալոդյա Գրիգորյանին և իր թիմին` բնակչության մեծամասնության վստահությանն արժանանալու համար:
Բարօրություն և առաջընթաց եմ մաղթում Փարաքար համայնքին»,- գրել է Մինասյանը: