Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է։

Հանրային մեղադրողը պահանջել էր խստացնել և կալանավորել Արմեն Աշոտյանին, պաշտպանության կողմը՝ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց։

Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։