Մահվան ելքով վթար՝ ՌԴ-ում․ բախվել են ավտոբուսն ու բեռնատարը․ կա 3 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)

«Տուլա - Անապա» կանոնավոր ավտոբուսն այսօր ժամը 05.10-ին «Կրասնոդար-Եյսկ» երթուղու 91-րդ կիլոմետրում բախվել է հացահատիկի փոխադրողին. հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
3 ուղևոր մահացել է, 10 մարդ հոսպիտալացվել է, հայտնում են ՆԳՆ-ից։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է ավելի քան 40 մարդ։
Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։
Տվյալները ճշտվում են։