Ադրբեջանը Սյունիքը չի դիտարկում Հայաստանի տարածքային ամբողջականության մաս․ Աբրահամյան

Դժվար է ասել, թե հիմա տարածաշրջանում ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը, քանի որ ինքնին Հարավային Կովկասը գտնվում է բարդ իրավիճակում, և սրված կրքերը չեն լիցքաթափվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Իսրայելում կատարվողը ևս չի կարող տարածաշրջանի վրա ազդեցություն չունենալ, քանի որ երրորդ կողմը ցանկանում է հակամարտությանը ներքաշել նաև մեր հարևան Իրանին։

«Մեր երկրի իշխանությունը կարծում էր, որ Արցախը հանձնելով կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այնինչ Արցախի հանձնումից հետո այսօր նոր իրավիճակ ու լարվածություն է սկսվել»,- նշեց նա։

Ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանի խնդիրն այս պահին այն է, որ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց իր հսկողության տակ մնան ՀՀ այն տարածքները, որոնք ինքն օկուպացրել է։

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը Սյունիքը չի դիտարկում Հայաստանի տարածքային ամբողջականության մաս, հակառակ դեպքում, հարձակումներ չէր գործի Սյունիքի վրա՝ նախորդ երեք տարիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։