Ի՞նչ է նշանակում, երբ ցավում են ծնկները, վիզը կամ ուսերը. 8 ցավ՝ կապված մեր էմոցիաների հետ

Ի՞նչ է նշանակում, երբ ցավում են ծնկները, վիզը կամ ուսերը. 8 ցավ՝ կապված մեր էմոցիաների հետ

Իսկ Դուք գիտե՞իք, որ ամեն միտք ու զգացմունք, որ մենք ունենում ենք, ֆիզիկապես ինչ-որ կերպ ազդում է մեր մարմնի վրա։ Ահա, թե ինչու է մարմինը բազում տարբեր նյութեր արտադրում՝ կախված տրամադրությունից. դա կարող է լինել երջանկության կամ սթրեսի հորմոն։

Հաճախ դրական կամ բացասական մտքերը կախված են իրադարձություններից, որ տեղի են ունենում մեր կյանքում։ Սակայն շատ բան կախված է նաև մեզանից, այն բանից, թե մենք ինչպես ենք ընկալում տեղի ունեցածը։

Եկեք ծանոթանանք ցավի 8 տեսակի ու դրանց կապին՝ զգացմունքների և մտքերի հետ։

Վիզ

Վզի շրջանում ցավը կարող է խոսել այն մասին, որ Դուք հրաժարվում եք տեսնել խնդրի մեկ այլ կողմը, ինչպես նաև կամակորության, համառության, խստապահանջության նշան է։

Ուսեր

Արտահայտում է կյանքի փորձությունները կրելու պատրաստակամությունը։ Կյանքն ընկալվում է որպես բեռ մեր ուսերին։

Ողնաշար

Վերևի մաս - էմոցիոնալ աջակցության պակաս, չսիրված ու անպետք լինելու զգացողություն։

Մեջտեղի մաս - մեղք, անցյալի վրա կենտրոնանալը

Ներքևի մաս - վախ՝ կապված գումարի հետ, ֆինանսական աջակցության պակաս։

Արմունկներ

Արտահայտում է փոփոխություններ ու նոր փորձություններ։

Ազդրեր

Լուրջ որոշումներ կայացնելու, առաջ ընթանալու վախ։

Ծնկներ

Համառ հպարտություն ու էգո. վախ, անհարմարություն։

Կոճեր

Մեղք, անվճռականություն։ Կոճերն արտահայատում են հաճույք ստանալու ունակությունը։

Ցավ բթամատի հատվածում

Կյանքում նոր փորձությունների հանդիպելու հաճույքի պակաս։