Անդրանիկ Պապեյանը ձախողվեց հրում վարժությունում

Հունական Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մրցահարթակ մտավ մեր 61 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Պապեյանը: Այդ մասին գրում է a1plus.am-ը:
Նա պոկում վարժությունում բարձրացրեց 115 կգ ծանրաձողը և գրավեց 7-րդ տեղը: Հրում վարժությունում մեր մարզիկը չկարողացավ իրեն ենթարկել 140 կգ ծանրությունը և զրո ստացավ:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ամերիկացի Միլլերը Մորիսը, որը պոկում վարժությունում 116 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը, բայց հրում վարժությունում սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ` 160 կգ: