Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին խնդրում են արտահանձնել Ասադին

Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին դատավարության համար։ Այս մասին X սոցցանցում հայտնել է «Al Arabia» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ծրագրում անձնական շփումներ Սիրիայի նոր ղեկավարի հետ։
2024 թվականի դեկտեմբերի 8-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված և արգելված կազմակերպություն) զինված ընդդիմությունը և այլ զինյալները մտել էին Դամասկոս և վերցրել իշխանությունը։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը լքել էր երկիրը և ապաստանել Ռուսաստանում։