ՀՀ–ում հավատարմագրված դեսպանները Կոռնիձորում են․ Ղուլունց

ՀՀ–ում հավատարմագրված դեսպանները Կոռնիձորում են․ Ղուլունց

Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դիվանագետները, միջազգային կառույցների ներկայացուցիչները արդեն  Կոռնիձորում են, ես էլ եմ այստեղ, հանդիպում է ընթանում։ Այս մասին քիչ առաջ MediaHub-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնությունը՝ 361 տոննա, արդեն երրորդ օրն է, ինչ Կոռնիձորում է. Ադրբեջանն արգելել է մուտքը Հակարի կամրջով, որակելով սա սադրանք, հայկական կողմն էլ սպասում է ռուս խաղաղապահների պատասխանին՝ արդյոք հնարավոր է բեռը հասցնել պաշարված Արցախ:

Լիաննա Թորոսյան