Ոստիկանական «բեսպրեդել»

Ոստիկանական «բեսպրեդել»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի աշխատակիցները երեկ խոչընդոտել են ընդդիմության ավտոերթը։

Բերման ենթարկեցին

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները երեկ անհնազանդության ակցիաներ են իրականացրել ավտոերթով Երևանում շրջելով: Մի քանի ուղղություններով շարժվող ավտոերթի ընթացքում լուրջ խցանումներ չէին առաջացել մինչև այն պահը, երբ ընդդիմադիրները մեքենաներով փակել են Աբովյանի փողոցից դեպի Հանրապետության հրապարակ գնացող ճանապարհահատվածը:
Տևական ժամանակ կենտրոնական փողոցում երթևեկությունը դադարել էր, ոստիկանները մեքենաները ճանապարհից քարշակների միջոցով հեռացրել ։
Բերման է ենթարկվել 15 ցուցարար։

Ինչո՞ւ էր ոստիկանությունն իրարով անցել

Հասկանալի է չէ՞, որ ավտոերթի ժամանակ որևէ խնդիր չէր լինի, եթե ընդդիմադիրները չորոշեին շարժվել դեպի Հանրապետության հրապարակ։ Իհարկե, ոստիկանությունը երբեք չի կարողանա հիմնավորել, թե ինչո՞ւ է այս հրապարակը համարվում «փակ տարածք», որտեղ մուտք գործելու համար մեկ տասնյակից ավելի ցուցարարներ են բերման ենթարկվում։ Բանական բացատրություն չկա․ Փաշինյանի դասընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանը որոշել է վարչապետի «անդորրն» ապահովել նույնիսկ այն ժամանակ, երբ նա երկրում չէ։

Վահրամ Բագրատյան