Արցախի ԱՆ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ԱՆ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն նախարարության խորհրդատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱՆ մամուլի ծառայությունից։

«Ողջունելով ներկաներին, նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին մանավանդ այս օրերին իրենց մասնագիտական փորձով հանձնաժողովի գործունեությանը աջակցելու համար։

Խորհրդակցության ընթացքում նախարարության իրավաբանական և լիցենզավորման բաժնի վարիչ Լուսինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարի կողմից հաստատված խորհրդատուների աշխատակարգը։

Տեղի է ունեցել շրջափակման պայմաններում սահանափակ գործառույթների իրականացման և ընթացիկ աշխատանքերի կարգավորման վերբերյալ քննարկումներ։ Խորհրդատուները բարձրացրել են մի շարք հարցրեր, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով։

Խորհրդակցության վերջում նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և հավելել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրությունում։