Ահավոր ցավալի է. Աննա Հակոբյանն այս անգամ լակոնիկ է

Ահավոր ցավալի է. Աննա Հակոբյանն այս անգամ լակոնիկ է

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, կիսվել է ամուսնու ցավակցական ուղերձով և ընդամենը երկու տող ավելացրել.

«Նաեւ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին։ Ահավոր ցավալի է»,- գրել է նա:

Իր ուղերձում Փաշինյանը հայտնել էր, թե ցնցված է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից:

Հիշեցնենք, ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, կա վեց տուժած. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հինգինը՝ ծանր: 

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝  հոսպիտալացվել են Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ: Զոհերի թվում է նաև Համշեն տուրի վարորդը՝ Մառլենը և զբոսավարը։