Մահացել է Արմեն Սաֆարյանը

Մահացել է Արմեն Սաֆարյանը

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը։

«Իմ տաղանդավոր ու բարի ընկեր, տիկնիկային արվեստի նվիրյալ` Արմեն Սաֆարյան, հանգչիր խաղաղությամբ»,-գրել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Արժանավոր ծնողների արժանավոր զավակ, արժանավոր զավակի արժանավոր ծնող... Երկրային իր ճանապարհն ամփոփեց Արմեն Սաֆարյանը՝ մշտաժպիտ, զվարթ, իր գործի բացառիկ նվիրյալ մարդը: Ժպիտ պարգևող, կենսուրախություն հարուցող ու լավատեսություն տարածող մեր ավագ ընկերը: Հանգչիր խաղաղությամբ, բացառիկ մարդ ու վաստակաշատ մտավորական…»,-գրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։