Հետաքրքիր փաստեր Էյնշտեյնի կյանքից, որոնց մասին քչերը գիտեն

Հետաքրքիր փաստեր Էյնշտեյնի կյանքից, որոնց մասին քչերը գիտեն

1. Հայտնի է, որ Էյնշտեյնը տանել չէր կարողանում գուլպաներ կրել անգամ ամենաանհրաժեշտ դեպքերում: Նա դա անիմաստ էր համարում, քանի որ, միևնույն է, ժամանակի ընթացքում բթի հատվածում անցք է առաջանալու: Բացի այդ՝ նա համարում էր, որ դա օգնում է ազատվել անցանկալի հոտերից:


2. Հայտնի գիտնականը գրում էր աջ ձեռքով, սակայն մի քանի լուսանկարների մեջ նա որպես ձախլիկ է պատկերված: Կա վարկած, որ Էյնշտեյնը ձախլիկ է ծնվել, սակայն, միևնույն ժամանակ, մարզել է աջ ձեռքը: Հետաքրքիրն այն է, որ պարզ է դարձել, որ նրա ուղեղի կիսագնդերից ոչ մեկը չի դոմինանտել մյուսին, ինչպես լինում է մարդկանց մեծամասնության մոտ:


3. Նա ուներ սիրելի ջութակ՝ «Լինան»: Հանճարը նվագում էր այն, որպեսզի թեթևացնի և հանգստացնի մտավոր գործառույթները: Ասում են, որ նա անգամ մի քանի անգամ հրապարակային ելույթներ է ունեցել, սակայն վկայող ապացույցներ չկան:


4. Էյնշտեյնը երբեք չի սովորել մեքենա վարել: Նա սիրում էր զբոսնել, և համարում էր, որ դրա միջոցով մտածողությունը բարելավվում է:


5.Նա հնարավորություն է ունեցել Իսրայելի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու: Շատերը կարծում էին, որ իր խելքի շնորհիվ Էյնշտեյնը կկարողանար զարգացնել երկրի տնտեսությունը: Սակայն նա հրաժարվեց պաշտոնից՝ պատճառ բերելով ծերությունն ու քաղաքականության ոլորտում անփորձությունը: