Խարդախ տղամարդը 10 րոպեում փորձել է 2994 անգամ զանգահարել մի քաղաքացու․ մանրամասներ

Խարդախություններով զբաղվող մի տղամարդ 10 րոպեում փորձել է 2994 անգամ զանգահարել մի քաղաքացու ու «դարձել է» նոյեմբերի ամենահամառ կիբերհարձակվողը։ Հայտնել է «ՎիմպելԿոմ» ՓԲԸ-ի խարդախությունների կառավարման գծով տնօրեն Պյոտր Ալֆերովը, գրել է «ՌԻԱ Նովոստին»։
Ալֆերովը նշել է, որ կիբերհարձակվողը չի կարողացել նման քանակությամբ զանգեր կատարել։
Ըստ մասնագետի՝ կեղծ զանգերի դեմ պայքարի համակարգը վայրկյանում կարող է մշակել 5 հազար հարցում, իսկ օրական հարցումների քանակը, որոնք համակարգը կարող է կատարել, կազմում է մոտ 150 միլիոն: